26/09/2011 11:10
Զեկույց. 2011-ին աշխարհում մահացել է 82 լրագրող
2011թ.-ին ամբողջ աշխարհում զոհվել է 82 լրագրող, նման տվյալ է հրապարակել Մամուլի միջազգային ինստիտուտն իր ամենամյա զեկույցում:
Ամենավտանգավոր երկիրը շարունակում է մնալ Մեքսիկան, որտեղ, ըստ զեկույցի, մեկ տարում զոհվել է 11 լրագրող:
Միակ եվրոպական երկիրը, որ հայտնվել է կազմակերպության փորձագետների ուշադրության կենտրոնում` Ռուսաստանն է, որտեղ մեկ տարվա ընթացքում սպանվել է երկու լրագրող:
Մայիսի 8-ին անհայտ անձինք կրակել էին դաղստանյան «Աս-Սալամ» թերթի թղթակից Յահյու Մագամեդովի վրա:
Հունիսի 22-ին Մագադանայում հայտնաբերվել էր տեղական հեռուստատեսության գլխավոր խմբագիր Անատոլի Բիտկովի դանակահարված դիակը: