26/09/2011 10:59
Սարկոզին կորցրել է Ֆրանսիայի սենատի վերահսկողությունը
Ֆրանսիայի ձախակողմյան կուսակցությունները երկրի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ Խորհրդարանի վերին պալատում կարողացել են մեծամասնություն ստանալ:
Այդ մանդատները թեկնածուներին է հասել Սոցիալիստական և Կոմունիստական կուսակցություններից, ինչպես նաև Կանաչների կուսակցությունից, ովքեր 1958թ-ին Հինգերորդ հանրապետության կազմավորումից հետո առաջին անգամ Սենատում ստացել են ձայների բացարձակ մեծամասնություն:
«2011թ.-ի սեպտեմբերի 25-ը մտնելու է պատմության մեջ: Սենատի ընտրությունների արդյունքները աջերի համար արժանի պատիժ է»,- ասել է Սենատում սոցիալիստների խմբի ղեկավար Ժան-Պիեռ Բելը:
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ աջակողմյան կուսակցությունները պարտվել են ներքին տարաձայնությունների պատճառով, որն էլ դարձավ ձախերի «լուրջ հաջողությունների» գրավականը:
7 ամիս անց Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրություններ, իսկ քվերակության արդյունքները, որոնք տեղի ունեցան այս հանգստյան օրերին, Սարկոզիի համար լուրջ պարտություն է, ով նախատեսում է իր թեկնածություն առաջադրել նաև երկրորդ անգամ:
Ֆրանսիական սենատի անդամները նշանակվում են ոչ թե ուղիղ քվերակությամբ, այլ երկրի շրջանների և քաղաքների ընտրված պաշտոնյանների կողմից: Այս մասին հաղորդում է BBC-ին: