26/09/2011 10:17
Սիրիական զորքերը տեղակայվելեն Լիբանանի հետ սահմանին
Սիրիան մեծ թվով զորամիավորումներ է տեղակայել Լիբանանի հետ սահմանին` փախստականների հոսքը արտերկիր խոչընդոտելու նպատակով: Այս մասին հաղորդել է «Ալ Արաբիայի» հեռուստաընկերությունը` հղում անելով ականատեսներին;
Տեղեկատվության համաձայն, առավել մեծ զինվորական կուտակումներ են նկատվել Էլ-Կուսեյր քաղաքի մոտակայքում, որտեղից վերջին օրերին մեծ թվով սիրիացիներ են անցել Լիբանանի սահմանը:
Հիշեցնենք, որ սիրիական մի շարք քաղաքներում շարունակվում են նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի պահանջով հակակառավարական ցույցերը: Ցուցարարների դեմ պայքարում իշխանությունները գործի են դրել բանակային զորքերը, որոնք պարբերաբար երկրի տարբեր բնակավայրերում ռազմական օպերացիաներ են իրականցնում ընդդիմադիրներին ճնշելու համար:
Իշխանությունների հավաստմամբ, անվտանգության ուժերն ու բանակային զորամիավորումները պայքար են մղում ահաբեկիչների դեմ: