26/09/2011 10:11
4 տարի հետո Սաուդյան Արաբիայում կանայք ընտրելու իրավունք կունենան
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը երկրի կանանց ընտրելու իրավունք է շնորհել: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Տեղեկատվության համաձայն, կանայք այսուհետ արաբական այդ երկրում ոչ միայն կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այլև առաջադրվել որպես թեկնածու:
Բացի այդ, կանաց իրավունք է տրվել նշանակվել թագավորին կից Խորհրդատվական մարմնում, որի անդամները նշանակվում են թագավորի կողմից և բացառապես արական սեռի ներկյացուցիչներ են:
Հաղորդագրության համաձայն, Սաուդյան Արաբիայում մոտական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 29-ին, սակայն թագավորի որոշմամբ, կանայք այդ ընտրություններին չեն կարող քվերակել: Վերջիններիս նման հնարավորություն է տրվելու հաջորդ ընտրություններից սկսած, որոնք տեղի են ունենալու 4 տարի հետո: