26/09/2011 11:53
Քենիայում մահացել է առաջին կին Նոբելյան մրցանակակիրը
2004-ին Նոբելյան մրցանակի արժանացած, քենիական հասարակական ակտիվիստ Վանգարի Մաաթային 71 տարեկանում մահացել է Նայրոբիի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժվում էր քաղցկեղից: Այս մասին այսօր հայտարարել է քենիական հեռուստատեսությունը: Մաաթային Աֆրիկայի առաջին կին բնակչուհին էր, ով ստացել է Նոբելյան մրցանակ:
Մաաթային «Կանաչ գոտու շարժման» հիմնադիրն է, որը զբաղվում էր Քենիայի ոչնչացված անտառների վերականգնմամբ: 30 տարվա ընթացքում շարժման անդամները ողջ Աֆրիկայում տնկել են 30 միլիոն ծառ:
Մաաթային նաև կանանց իրավունքների պաշտպան էր և մասնակցել է երկրի քաղաքական կյանքին: 2009-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Մաաթայիին նշանակել էր խաղաղության դեսպան, ում հանձնարարաված էր զբաղվել կլիմայի հարցերով: