26/09/2011 14:50
Միջազգային համաժողով` ԵՊՀ-ում
Այսօր Երևանի պետական համալսարանում բացվեց միջազգային համաժողով` նվիրված կրթության և գիտության խնդիրներին` «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհ-երում. Ինտեգևացիա դեպի միջազգային կրթական տարածք» վերտառությամբ:
Համաժողովը տևելու է սեպտեմբերի 26-ից 30-ը: Համաժողովին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` նշեց, որ խորհրդանշական է, որ համաժողովի անցկացումը համընկավ Հայաստանի Հանրապատեության անկախության 20-ամյակին:
Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը երկրի տնտեսության ապագան տեսնում է մարդկային պոտենցիալի զարգացմամբ և մրցունակ հասարակությամբ;
«Անցած 20 տարվա ընթացքում պետությունը հայտարարել է կրթության ոլորտը առջնահերթ ոլորտներից, իսկ վերջին տարիներին, անցկացվող բարեփոխումների միջոցով մեծ ուշադրույթուն է հատկացվում կրթական համակարգին»,- շեշտեց Տիգրան Սարգսյանը:
Միջազգային կրթական տարածք ինտեգրվելը, ըստ ՀՀ վարչապետի, անհրաժեշտ է կրթական հետագա մրցունակության համար, անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի ստեղծել որակյալ կադրեր:
Տիգրան Սարգսյանի խոսքով, կրթական ինտեգրացիան ենթադրում է արդյուանվետ զարգացման բարենպաստ պայմաններ` փորձի փոխանակման համար. «Մենք պետք է գիտակցենք, որ մենք բոլորս հանդիսանում ենք մեկ սոցիալ-մշակութային տարածության մաս»:
Նշենք, որ համաժողովին մասնակցում են 120 պատվիրակ Հայաստանից, Սլովակիայից, Կանադայից, Ռուսաստանից և այլն: