27/09/2011 13:43
Հրե գունդն ընկել է Բուենոս Այրեսում գտնվող տան վրա
Բուենոս Այրեսից քիչ հեռու ուժեղ պայթյունի պատճառները փորձում են գտնել փորձագետները, իսկ ականատեսները պատմում են, որ երկնքից «հրե գունդ» է ընկել: Գիշերը Արգենտինայում տեղի ունեցածը պարզելու համար կազմվել է հատուկ հանձնաժողով, որում ընդգրկված են անվտանգության նախարարության աշխատակիցներն ու հրշեջները: Ականատեսները պատմում են, թե տեսել են, թե ինչպես մինչև պայթյունը երկնքից մի մեծ այրվող գունդ է իջնում:
Տեղի ունեցածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս վեցը ստացել են վնասվածքներ: Առեղծվածային պայթյունից վնասվել է երկու բնակելի տուն, գրասենյակ ու մի քանի ավտոմեքենա:
Մի քանի փորձագետներ, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, չեն բացառում, որ դա կարող է լինել հետազոտություններ կատարելու համար տիեզերք բարձրացրած արբանյակի մի կտոր, որն անցած շաբաթ դուրս գալով վերահսկողությունից, շեղվել է ուղեծրից ու ընկել Խաղաղ օվկիանոս: NASA-ն հայտարարել է, որ արբանյակը Հարավային Ամերիկայից բավական հեռու է ընկել, և քիչ հավանական է, որ այդ մայրցամաքում ընկել են դրա բեկորները: