27/09/2011 12:17
Ավստրալուհիները կկարողանան ծառայել բանակում
Ավստրալիայի պաշտպանության նախարար Ստիվեն Սմիթը հայտարարել է, որ այսուհետև կանայք կկարողանան ծառայել ցանկացած պաշտոնում, իսկ նախկինում գործող սահմանափակումները հանվում են:
Այսուհետև ավստրալուհիները, որոնց ֆիզիկական և հոգեբանական պատրաստությունը թույլ կտա, կարող են ծառայել հատուկ նշանակության ուժերում:
Նշենք, որ մինչ այդ բոլոր զինվորական պաշտոնները բաց էին Կանադայի և Նոր Զելանդիայի կանանց համար: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը: