27/09/2011 10:31
Կուբան հույս ունի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալիս հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:
Նա նշել է, որ Հավանան և Վաշինգտոնը նույն դիրքորոշումներն ունեն որոշ հարցերի շուրջ և որ կուբայական իշխանությունները ցանկանում են վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ` կենտրոնանալով հումանիտար խնդիրների վրա: