27/09/2011 12:07
Գևորգ Ղազարյանը փոխարինվեց առաջին խաղակեսից հետո
Դոնեցկի «Մետալուրգն» Ուկրաինայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հերթական` 11-րդ տուրում 2:1 հաշվով կարևոր հաղթանակ տոնեց Լվովի «Կարպատների» նկատմամբ: Այս խաղում առաջինը հաջողության հասան հյուրերը. Միլոշևիչը 3-րդ րոպեին առաջ մղեց «Կարպատներին»: Ընդմիջումից հետո դոնեցկցիներն ուժեղացրեցին ճնշումը և խաղավերջում ոչ միայն կարողացան խուսափել պարտությունից, այլև կարևոր 3 միավոր վաստակեցին` տոնելով կամային հաղթանակ: Երկու դեպքում էլ աչքի ընկավ Մարիո Սերժիոն:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ասպարեզ մտավ թիմի հիմնական կազմում և փոխարինվեց 46-րդ րոպեին: Մարկոս Պիզելին ասպարեզում հայտնվեց 67-րդ րոպեին` փոխարինելով Տրաորեին: Կառլեն Մկրտչյանը չմասնակցեց այս հանդիպմանը: