27/09/2011 10:07
Մեդվեդևի հորդորով` Կուդրինը հրաժարական տվեց
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը նախագահ Դմիտրի Մեդվեդևի հորդորով երեկ երեկոյան պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Դմիտրի Մեդվեդևի մամուլի քարտուղար Նատալյա Տիմոկովան հաստատել է, որ նախագահը ստորագրել է ազատման դիմումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեդվեդևը ՌԴ տնտեսական զարգացման նիստի ժամանակ դիմելով Կուդրինին, կոչ էր արել վերջինիս հրաժարականի դիմում ներկայացնել, եթե նախարարը տարաձայնություններ ունի երկրի ղեկավարի հետ:
Մեդվեդևի հետ ունեցած տարաձայնությունների մասին Կուդրինը հայտարարել էր նախորդ օրը, նշելով, թե ինքը չի պատրաստվում աշխատել Մեդվեդևի կառավարությունում, եթե վերջինս Պուտինի նախագահության օրոք վարչապետ դառնա, քանի որ մի շարք հարցերում անհամաձայնություններ ունի Մեդվեդևի հետ: