27/09/2011 10:26
Ուժեղ փոթորիկ Ֆիլիպիններում
Ուժեղ փոթորիկ է անցած գիշեր տեղի ունեցել ֆիլիպիններում, որն ուղեկցվել է տևական տեղումներով։ Անջատված է էլեկտրականությունը, ձեռնարկություններում ընդհատված է աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը։
Տարերային աղետի պատճառով Ֆիլիպինների իշխանությունները երկրի կենտրոնում ապրող 112 հազար բնակչությանը խորհուրդ են տվել լքել իրենց տները և տեղափոխվել անվտանգ տեղ։ Կառավարության այդ որոշումն արդեն 50 հազար մարդ կատարել է։ Նրանց տեղավորել են տարհանման հատուկ կենտրոններում։
Այս պահի դրությամբ՝ հաղորդվում է 1 զոհի և 2 վիրավորի մասին։ 4 ձկնորսներ պաշտոնապես հայտարարվել են անհետ կորած։
Փոթորկի պատճառով երկրի մայրաքաղաքում փակված են կառավարական հաստատությունները, դպրոցներն ու համալսարանները։ Տեղական օդանավակայաններում հետաձգվել են մի շարք ավիաչվերթներ։ Աշխատանքն է ընդհատել նաև Ֆիլիպինյան առևտրային բորսան։