28/09/2011 14:49
Բակո Սահակյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին եւ Արցախի հոգեւոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին համարել է հայոց անկախ պետականության եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարեւոր հիմքերից մեկը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նախագահ Սահակյանին ծանոթացրել է նաեւ Մայր Աթոռում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, որոնք ըստ ամենայնի կնպաստեն եկեղեցու գործունեության արդյունավետության բարձրացմանը եւ մատաղ սերնդի դաստիարակությանը:
Նույն օրը Բակո Սահակյանը Երեւանում հանդիպում է ունեցել բրիտանահայ բարերար Վաչե Մանուկյանի հետ եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հայտնում են Արցախի նախագահի մամլո գրասենյակից: