28/09/2011 11:06
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին չսադրել պաղեստինցիներին
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը քննադատել է Իսրայելի որոշումը, ըստ որի հաստատվել է 1100 տների կառուցումը Արևելյան Երուսաղեմի գրավյալ տարածքներում:
Նրա խոսքերով, դա կխանգարի խաղաղ բանակցությունների վերսկսմանը իսրայելցիների և պաղեստինցիների միջև:
Նա նաև ընդգծել է, որ հակամարտության երկու կողմերը սադրիչ գործողություններից պետք է խուսափեն:
Անցած շաբաթ Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին է հանձնել ՄԱԿ-ի լիարժեք անդամ ինքնավարության ճանաչման մասին հայտ, որից երկար և անհաջող փորձում էին հետ պահել ամերիկացի դիվանագետները: Այս մասին հաղորդում է BBC-ին: