28/09/2011 14:35
ՀԱԿ-ին մեղադրում են գրագողության մեջ
«Ես ուրախ կլինեի, եթե ՀԱԿ-ը նպատակ ունենար մեր երկիրը ոտքի կանգնեցնել և իրոք ժողովրդավարություն մտնցել, բայց դա այդպես չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանը, ընդգծելով, որ ինքը քաղաքական գործիչ չէ և նպատակ չունի մտնել քաղաքական դաշտ:
Մ. Հակոբյանը պարզաբանեց, որ ՀԱԿ համակարգում այս երկու տարվա ընթացքում անընդհատ փորձ է արվում իր մշակած ծրագրերը սեփականացնել:
Նրա ներկայացմամբ` այսօր ՀԱԿ-ի քաղխորհրդում իր այդ ծրագիրը, որոնք նրանք կոչել են ՀԱԿ «ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխման ծրագիր», պետք է դառնա ՀԱԿ ծրագիր. Հրանտ Բագրատյանն իր ծրագրին «ավելացրել է երկու հիմար կետեր», իրեն է վերագրում. «Հրանտ Բագրատյանն անգամ մեկ ստորակետի ներդրում չունի այդ ծրագրի մեջ, նրա ներդրումը միայն իր անունն է, որը գրել է ծրագրի սկզբում։
Մ. Հակոբյանը նշեց, որ ինքը սաստել է Հրանտ Բագրատյանին, որպեսզի նա այդպիսի քայլ չանի և իր հեղինակած ծրագիրն իրեն չվերագրի։
Իսկ ի պատասխան Լ. Զուրաբյանը հայտարարել է, որ այդ ծրագիրը գրել են ինքն ու Հ. Կարապետյանը, ապա իրենց է միացել Մանե Հակոբյանը, գիտությունների թեկնածուն հայտարարեց, որ ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, «իր անդեմ, միմիկա չունեցող դեմքով», վախենում է այդ հարցի շուրջ գալ և բանավիճել իր հետ:
«Գիտությունն ինքնին քաղաքականություն է, ուղղակի այն գիտական քաղաքականություն է, այսօր առանց գիտության ոչինչ չկա»,-ընդգծեց Մ. Հակոբյանը և հայտնեց, որ գրագողության մեղադրանքով նամակ է ուղարկել վարչապետին և հավելեց, որ եթե վարչապետը չպատասխանի այդ նամակին, ապա ինքը կդիմի դատախազություն, կդիմի աշխարհի բոլոր գիտնականներին:
«ՀԱԿ-ի նպատակն է վերցնել իմ կողմից ստեղծված ծրագիրը` խախտելով իմ հեղինակային իրավունքները»,- ամփոփեց իր ոչ քաղաքական ասուլիսը Մանե Հակոբյանը: