28/09/2011 13:31
Պ.Ավետիսյան. «Պատասխանել պատմությունը խեղաթյուրողներին»
Սեպտեմբերի 26-ից 28-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Կովկասի հնագիտության, ազգաբանություն և բանահյուսություն համաժողով, որին մասնակցում էին Հայաստանի և Կովկասի այլ երկրների մասնագետներ:
Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Բանախոսը նշեց, որ համաժողովի նպատակն է առաջին հերթին ոլորտի հայտնի գիտնականներին հավաքել և տեսնել, թե ինչ ձեռբերումներ, ինչ աշխատանքներ են արվել և ինչ առաջընթաց կա յուրաքանչյուր երկրում:
«Եթե մենք ուզում ենք մեր ռեգիոնալ մշակույթը հասկանալ, ապա պետք է համատեղ աշխատենք»,- շեշտեց Պավել Ավետիսյանը` կարևորելով համատեղ ծրագրերով աշխատանքը:
ՀԱԻ տնօրենը նաև շեշտեց, որ համաժողովի նպատակն է նաև պատասխանել նրանց, ովքեր խեղաթյուրում են ռեգիոնի պատմությունը և անհեթեթություններ են տարածում. «Պետք է դրանց պատասխան տանք»: