28/09/2011 11:25
«Նեսատ» փոթորիկն արդեն 20 մարդու կյանք է խլել
Ֆիլիպինների «Նեսատ» փոթորկի զոհերի թիվը հասել է 20-ի: Ավելի վաղ հայտարարվում էր ընդամենը 1 զոհի մասին: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսս» գործակալությունը` հղում անելով երկրի արտակարգ ծառայություններին:
Մահվան հիմնական դեպքերը գրանցվել են Մանիլայում և դրա շրջակայքում:
Աղբյուրի համաձայն` Ֆիլիպինների մայրաքաղաքն արդեն տուժել էր հորդառատ անձրևներից, երբ վրա էր հասել փոթորիկը, որի արագությունը ժամում հասել էր 150կմ-ի:
Փրկարարները հաղորդել են, որ իրենց հաջողվել է փլատակներից դուրս բերել 108 մարդու, իսկ 35-ը համարվում են անհետ կորած:
Փոթորկի պատճառով փակ են երկրի բոլոր պետական կառույցները: Իշխանությունները կազմակերպել են 100 հազար բնակչի տարհանումը:
Սպասվում է, որ վաղն արդեն «Նեսատ» փոթորիկը կհասնի չինական «Հայնան» կղզու ափերին: