28/09/2011 10:10
Ինտերպոլի կողմից հետախուզվող Քադաֆիի որդին հայտնվել է
Լիբիայի նախկին առաջնորդ Մուհամար Քադաֆիի որդիներից մեկը, երեկ երեկոյան հայտնվել է սիրիական Arrai TV-ի եթերում։ Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Կադրերում երևացող զինվորական համազգեստով մարդը, ում ձեռքին ավտոմատ կա, հավանական է, որ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին է, ով դիմում է հոր կողմնակիցներին՝ կոչ անելով ՙիրենց նախնիների հողը՚ չտալ խռովարարներին և հետ նվաճել Տրիպոլին։
Տեսաձայնագրությունը թվագրված է՝ 20-ը սեպտեմբերի 2011թ.։
Ինչքանով է այն բնօրինակ, առայժմ հնարավոր չէ պարզել։ Վայրը, որտեղ իրականացվել է նկարահանումը նույնպես վարզված չէ։
Սեյֆ ալ Իսլամը հանրությանը չի երևացել 2011թ. օգոստոսից, այն ժամանակվանից, երբ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին անցավ ապստամբների ձեռքը։ Վերջին տեսաերիզը, որտեղ պատկերված է Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին, թվագրված է 2011թ. օգոստոսի 23-ով, որտեղ նա դիմում է իր հոր կողմնակիցներին՝ խոստանալով օգնել, զենք մատակարարել նրանց։
Սեպտեմբերի 9-ին Ինտերպոլը Սեյֆ ալ Իսլամ, Մուհամար Քադաֆիներին և Լիբիայի ռազմական հետախուզության տնօրեն Աբդուլա ալ-Սենուսին ձերբակալելու օրդեր էր տվել։ Երեքի նկատմամբ էլ առաջադրված է մեղադրանք՝ մարդկության դեմ կատարած հանցագործություն։