28/09/2011 10:15
7 տարվա ազատազրկում` Յուլիա Տիմոշենկոյին
Ուկրաինայում երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատական գործով մեղադրող կողմը 7 տարվա ազատազրկում է պահանջել Տիմոշենկոյի համար: Այս մասին հաղորդում է «Ունիան» գործակալությունը:
Բացի այդ, դատախազը պահանջել է դատարանից երեք տարով զրկել Տիմոշենկոյին պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից և 150 միլիոն եվրո գումարի չափով տուգանք գանձել «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությանը պատճառած վնասի համար:
Հիշեցնենք, որ Յուլիա Տիմոշենկոյին ուկրաինական դատարանը մեղադրում է 2009 թ-ի հունվարին ռուս-ուկրաինական գազային պայմանագրերի ժամանակ սեփական լիազորությունները չարաշահելու համար: Մեղադրող կողմի պնդմամբ, Տիմոշենկոն անձամբ է դրդել պետական «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությանը պետության շահերին դեմ պայմանգրեր ստորագրելու հարցում` առանց կառավարությանը համապատասխան իրազեկման: