29/09/2011 10:26
«168 Ժամ». Վ.Գասպարյան.«Չբացահայտվող հանցագործություններ չկան»
«168 Ժամ» օրաթերթը ներկայացրել է ծավալուն հարցազրույց ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հետ:
Խոսելով բանակում և արդարադատության համակարգում առկա խնդիրների մասին` Գասպարյանն ասել է. «Չի կարող լինել չբացահայտվող հանցագործություն: Չկա նման բան: Կան դժվար և հեշտ, կարճաժամկետ կամ երկարաժամկետ քննություն պահանջող հանցագործություններ: Միայն մի պարագայում կարող է հանցագործությունը մնալ չբացահայտված, երբ քննիչը ոստիկանը, դատախազները սրիկա են, որոնք միասին «գործ են ջարդում»:
Ես ապշում եմ, երբ տեսնում եմ, որ ընդդիմության հովանավորությամբ բողոքում են այն մարդիկ, որոնց դեպքը տեղի է ունեցել 10 տարի առաջ, որի կարկառուն պատասխանատուն ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն է: Ընդդիմության թեթև ձեռքով հովանավորվող բողոքավորների շարքում, այո, կան մարդիկ, ովքեր բողոքում են, թե ինչու 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքը չի բացահայտվել, և ինչու է մի գործի քննության ընթացքում 20 քննիչ փոխվել»: