29/09/2011 11:17
Սաուդիան Արաբիայի թագավորը համաներել է մեքենա վարած կնոջը
Սաուդիան Արաբիայի թագավորը չեղյալ է հայտարարել 10 մտրակի հարվածի դատապարտված կնոջ դատավճիռը, ով խախտել էլ երկրում գործող օրենքներից մեկը, որով չի թույլատրվում թույլ սեռի ներկայացուցիչներին մեքենա վարել: Այս մասին տեղեկացնում էBBC-ին:
Այս մասին տեղեկատվությունը հաստատել է կառավարության մամլո քարտուղարը:
Շեմա Գասանիան մեղավոր էր ճանաչվել այն բանում, որ հուլիսին մեքենա է նստել ու շրջել Ջեդայի փողոցներով:Կնոջը ձերբակալված են պահել մի քանի օր` մեքենա վարելու համար, բայց որևէ տաժանակաիր պատժամիջոց չեն կիրառել:
Նշենք, որ նախորդ շաբաթվա վերջում թագավորը հայտարարել էր, որ 2015թ.-ից Սաուդիան Արաբիայում կանայք ձայնի իրավունք կունենան, ինչպես նաև կարող են իրենց թեկնածությունն առաջադրել համայնքապետի ընտրություններում