29/09/2011 18:55
ԼՂՀ միջին մասնագիտական հաստատություններում կրթաթոշակ կտան
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվանական կրթաթոշակներ սահմանելու մասին:
Ըստ հրամանագրի` ԼՂՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման մեջ գերազանց առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին խրախուսելու նպատակով 2011-2012 ուսումնական տարվանից սահմանվում է անվանական կրթաթոշակներ` յուրաքանչյուրը 20 (քսան) հազար դրամ գումարի չափով:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հաստատվել է Արցախի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվանական կրթաթոշակներ տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
ԼՂՀ կառավարությանը հանձնարարվել է ապահովել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը: