29/09/2011 12:44
Այսօր մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ԱՄՆ և Ֆրանսիա կատարած աշխատանքային այցերից հետո ժամանելու է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա, որտեղ այսօր բացվում է «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթաժողովը:
Գագաթաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում են լինելու ԵՄ-ի հետ ԽՍՀՄ նախկին 6 հանրապետությունների`ՀՀ-ի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հարաբերությունների սերտացման հարցերը:
Գագաթաժողովին մասնակցելու են ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիրներ:
Վարշավա են ժամանելու նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպոյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրոխորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը և ԵՄ-ի արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը: