29/09/2011 10:01
Հոնկոնգին է մոտենում Նիսատ փոթորիկը
Այսօր Հոնկոնգի դպրոցները, անգամ հայտնի բորսան չի բացվել, որի պատճառը Չինաստանին մոտեցող Նիսատ փոթորիկն է:
Ներկա պահին փոթորիկը գտնվում է քաղաքից 350 կմ հեռավորության վրա, սակայն արդեն գիշերը Հոնկոնգում սկսվել են հորդառատ անձրևները:
Փոթորկի ուժգնությունը 10 բալանոց սանդղակով կազմում է 8 բալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիսատ փոթորկի պատճառով Ֆիլիպիններում մահացել էր 35 մարդ: