29/09/2011 13:00
Լևոն Արոնյանը` «Մեծ սաղավարտի» մրցաշարում
Բրազիլական Սան Պաուլոյում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց Հիկարու Նակամուրայի հետ: Հաշվետու տուրում Վալեխո-Պոնսը տոնեց մրցաշարում առաջին հաղթանակը` առավելության հասնելով Մագնուս Կառլսենի նկատմամբ, իսկ Վասիլի Իվանչուկը պարտության մատնեց Վիշվանաթան Անանդին: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Այսպիսով` Լևոն Արոնյանը վաստակել է 5 միավոր և ընթանում է 2-րդ տեղում` առաջին հորիզոնականում հաստատված Իվանչուկին զիջելով երկու միավորով: Հիկարու Նակամուրան ու Վալեխո-Պոնսը 3-ական միավորով բաժանում են 3-4րդ տեղերը: Մագնուս Կառլսենն ու Վիշվանաթան Անանդն իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր: