29/09/2011 17:56
Էրդողանը հանձնարարել է նոր սահմանադրությունը մշակել մինչև 2012թ.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարությանը հանձնարարել է մշակել Թուրքիայի նոր սահմանադրության նախագիծը` մինչև 2012թ.-ի կեսերը:
Նշենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պետք է համաձայնեցնի իր դիրքորոշումները ընդդիմության հետ, քանի որ այդ կուսակցությանը չի բավականացրել ընդամենը 5 տեղ, որպեսզի ձևավորի խորհրդարանի մեծամասնությունը:
Փորձագետները նշում են, որ նոր սահմանադրության մեջ մեծ տեղ պետք է հատկացվի քրդական փոքրամասնությանը, ռազմական ոլորտին, մասնավորապես բանակի դերին և նրա ազդեցությանը քաղաքական կյանքի վրա:
Հիշեցնենք, որ նոր սահմանադրության ընդունումը ստացել է բոլոր ընդդիմադիր ուժերի աջակցությունը, բացի այդ, դա նաև Թուրքիայի` ԵՄ անդամակցության նախապայմաններից մեկն է: Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը: