29/09/2011 17:27
Թուրքիան սպառնում է խզել պայմանագիրը «Գազպրոմ»-ի հետ
Թուրքիայի իշխանությունները կարող են խզել գազային պայմանագրերը ՌԴ-ի հետ, եթե գազի գինը էականորեն չիջնի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Նշենք, որ տարեկան Թուրքիան ՌԴ-ից գնում է 30 միլիարդ խմ գազ, ինչը կազմում է Թուրքիայում սպառվող երկնագույն վառելիքի 64 %-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Մոսկվայում Էրդողանի և Մեդվեդևի հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է քննարկել տարբեր մոտեցումներ, արձագանքել շուկայական իրավիճակի որոշակի պահանջներին, սակայն այդ գործընթացը պետք է լինի երկկողմանի: Այս մասին հաղորդում է rbc.ru կայքը: