29/09/2011 11:00
Վ.Հեյգ.Եվրագոտին այրվող կառույց է, որի մուտքերն արգելափակված են
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Վիլյամ Հեյգը հայտարարել է, որ եվրագոտին իրեն հիշեցնում է « այրվող կառույց, որի մուտքերն արգելափակված են»:
«Ես նախկինում ևս եվրագոտին այսպես էի նկարագրել, և արդյունքում ստացվեց, որ ես ճիշտ եմ: Եվ դա այդպես է` կապված եվրագոտում գտնվող մի շարք երկրների հետ»,- Հեյգին մեջբերում է BBC-ին: Եվրագոտին, ըստ Հեյգի, կառուցվում էր այնպես, որ գրեթե հնարավոր չէ դուրս գալ այնտեղից, այդ պատճառով էլ այժմ շատ դժվար է օրինակ` Հունաստանի համար:
Ըստ գործակալության, եվրագոտու անդամ-երկրների իշխանությունները վերջին շրջանում բազմիցս խոսում էին Հունաստանի ճգնաժամի պարտքի հնարավոր սցենարների մասին: Այդ թվում քննարկվում էր նաև Հունաստանի` եվրագոտուց դուրս գալու հնարավորությունը:
Նախօրեին, սակայն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն խոստացել է, որ Հունաստանը կմնա եվրագոտու անդամ: Սակայն նա նաև խոստովանել է, որ ներկայիս ֆինանսական ճգնաժամն ամենալուրջն է ողջ ԵՄ-ի պատմության մեջ: