29/09/2011 12:22
Այսօր Երևանում կբացվի Վիտալի Մուրաշկինի ցուցահանդեսը
Վիտալի Մուրաշկինի «Կենդանի արահետներ քարե ջունգլիներում» լուսանկարների ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը 18:00-ին «Ակադեմիա» պատկերասրահում Երեւանում` Բաղրամյան 24 հասցեում:
Այս ցուցահանդեսը երիտասարդ ռուս լուսանկարիչ Վիտալի Մուրաշկինի առաջին ցուցահանդեսն է Հայաստանում: Ավելի քան 60 լուսանկարներ են ցուցադրված, որոնք պատկերում են տարբեր երկրներ եւ տարբեր մայրցամաքներ: Որպես Ղազախստանի ֆոտոլրագրող, նրա լուսանկարները հաղորդում են պահեր, որ միայն լուսանկարիչը կարող է ֆիքսել: Յուրաքանչյուր ֆոտո ներկայացնում է համապատասխան երկրի հմայիչ ու հրապուրիչ կողմերը` արվեստագետի տեսանկյունից:
Ռոմանտիկ եւ փիլիսոփայական, հայեցողական եւ լավատեսական` Մուրաշկինը փորձում է որսալ վառ զգացմունքներ, բարձր տրամադրություն ու աշխարհի գեղեցկությունը:
«Լուսանկարը սնուցում է երեւակայությունը»,-ասոմ է Մուրաշկինը,- «Այն մտորելու աղբյուր է, թե ինչն է բերել լուսանկարչին դեպի այս պահը և ուր է տանում այս պահը: Կա մի պատմություն անցյալի, որը մենք կարող ենք միայն պատկերացնել, երևակայել եւ ապագայի երազ, որի մասին մենք կարող ենք միայն հուսալ»:
Անգլիայում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Թուրքիայում, և թե Ղազախստանում կատարված լուսանկարներում, ըստ արվեստագետի, երկրներն ինչպես մարդիկ հավատում են, ստեղծում և ձգտում լավագույնի:
Ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը: Այցելուները կարող են գնել նկար իրենց ցանկությամբ;