29/09/2011 11:40
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի Սև ծովի տարածքից տեղումնաբեր զանգվածների ներթափանցմամբ: Այսօր` օրվա երկրորդ կեսին, գրեթե ամենուրեք սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 18-20մ/վրկ:
Բացառություն են կազմում առայժմ Սյունիքն ու Արցախը, այստեղ ամբողջ օրվա ընթացքում տեղումներ չեն դիտվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, մնացած շրջաններում կբարձրանա 1-2 աստիճանով: Ամբողջ տարածաշրջանում էական տեղումներ սպասվում են հոկտեմբերի 1-ին:
«Meteo-tv»-ն տեղեկացնում է, որ մայրաքաղաքում ուշ երեկոյան հնարավոր է անձրև, ամպրոպ, տեղ-տեղ քամի` 13-18մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +8+10, ցերեկային ժամերին` +24+26, իսկ երեկոյան` +20+22: