30/09/2011 19:17
Արամ Մանուկյան. Բերեք և ինձ հանձնեք ձեր կուսակցական տոմսերը
ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը ՀԱԿ հերթական հանրահավաքում, ինչպես և նախորդ անգամ, իր ձեռքում ուներ ՀՀԿ կուսակցական տոմսեր: Նա ևս մեկ անգամ հայտարարեց, թե մարդիկ շարունակում են հանձնել իրենց կուսակցական տոմսերը:
Ա. Մանուկյանը կոչ արեց «ԲՀԿ, ՕԵԿ կուսակցության ազնիվ քաղաքացիներին» բերել և իրեն հանձնել կուսակցական տոմսերը: Նա նաև խոստացավ, որ այդ անձանց գաղտնիությունն ապահովված է: