30/09/2011 14:57
Բելառուսը չի մասնակցի Արևելյան գործընկերության գագաթաժողովին
Բելառուսը չի մասնակցի Վարշավայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին: Այդ մասին նշված է Բելառուսի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում:
Հայտարարության մեջ նշվում է. «Արևելյան գործընկերության» կազմակերպիչները գագաթաժողովի նախօրեին գնացել են Բելառուսի նկատմամբ աննախադեպ խտրական քայլերի, նրանք հրաժարվել են հրավեր ուղարկել Բելառուսի առաջնորդին, իսկ դրանից հետո սահմանափակվել է Բելառուսի կողմից նշանակված պատվիրակության ղեկավարի` միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները:
Այդ ամենն «Արևելյան գործընկերության» հիմնարար սկզբունքների կոպիտ խախտումներ են, իսկ այդ սկզբունքները համաձայնեցվել էին Պրահայում անցկացված առաջին գագաթաժողովի ընթացքում`2009թ.-ին:
Այդ պայմաններում մասնակցությունը գագաթաժողովին դառնում է անհնար, քանի որ գործընկերությունը չի կարող հիմնվել խտրականության վրա»: