30/09/2011 11:22
Դ.Մեդվեդև. «Ոչ մի կանխորոշվածություն` ընտրություններում»
Ռուսաստանի առաջիկա նախագահական ընտրություններում ոչ մի կանխորոշվածություն չկա, համոզված է ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևը:
Այս մասին Մեդվեդևն ասել է ռուսական 3 հեռուստաընկերությունների, որոնք այսօր առավոտյան ցույց են տվել հարցազրույցից մի հատված, իսկ ամբողջական հաղորդումը կցուցադրվի այսօր երեկոյան 21.30-ին` «Ռոսսիա», «НТВ» և «Առաջին ալիք»-ի եթերում:
«Ցանկացած քաղաքական գործիչ և կուսակցություն կարող է պարտվել ընտրություններում, ինչը բազմիցս տեղի է ունեցել մեր և այլ պետությունների պատմության մեջ: Ոչ մեկ ոչնչից ապահովագրված չէ: Ինչպիսի՞ կանխորոշվածության մասին կարելի է խոսել»,- ասել է Դ.Մեդվեդդևը:
Ըստ «Առաջին ալիքի» մեկնաբանի Մեդվեդևը բացատրել է, թե ինչո՞ւ որոշեց չմասնակցել նախագահական ընտրություններին: