30/09/2011 15:39
Էտո’Օ. «Անժիի» պարապմունքները կարելի է համեմատել թատրոնի հետ»
Մախաչկալայի «Անժիի» հարձակվող Սամուել Էտո’Օ-ն պատմել է թիմի պարապմունքների մասին` դրանք համեմատելով թատրոնի հետ:
«Ես երջանիկ եմ, որ տեղափոխել եմ «Անժի», չնայած երբեք չեմ պատկերացրել, որ կարող եմ խաղալ այստեղ,- ասել է Էտո’Օ-ն «Gazetta dello Sport»-ի թղթակցին:- Մեր մարզումները թատրոն են հիշեցնում: Արտասահմանցի յուրաքանչյուր ֆուտբոլիստ անձնական թարգմանիչ ունի: Երբ մարզիչը հանձնարարություն է տալիս թիմին, անմիջապես 5-6 թարգմանիչներ սկսում են աշխատել: Երբեք նման բանի չէի հանդիպել»: