30/09/2011 10:43
Հուգո Չավես. «Ահա և ես, լավագույն մարզավիճակում»
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը հրապարակայնորեն ֆուտբոլ է խաղացել, հայտարարելով, որ բժշկական վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ իր առողջական վիճակը գերազանց է, ապա ծիծաղել տարածված այն լուրերի վրա, ըստ որոնց իր վիճակը կտրուկ վաթարացել է:
Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսս» գործակալությունը: «Ահա և ես, լավագույն մարզավիճակում»,-հայտարարել է 57-ամյա նախագահը:
Չավեսն ասել է, որ վճռականորեն բռնել է առողջացման ուղին ու սկսել է քաշ հավաքել երեք ամիս առաջ կատարված քաղցկեղի հեռացման վիրահատությունից հետո: Նա նաև հրաժարվել է հստակեցնել, թե ինչ քաղցկեղի մասին է խոսքը: «Դուք ուզում ե՞ք, որ ես ասեմ ավելին, ինչո՞ւ»,-ասել է նա հրավիրած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ նախօրեին լուրեր էին տարածվել, որ Չավեսի վիճակը կտրուկ վատացել է, սկսել են չգործել նրա երիկամները: