30/09/2011 12:32
Լիբիական հեղափոխությունը` ոգեշնչման աղբյուր Մոսկվայի համար
Ամերիկացի հանրապետական սենատոր, նախագահի նախկին թեկնածու Ջոն Մակքեյնը լիբիական հեղափոխությունը համարել է ոգեշնչման աղբյուր այնպիսի երկրների համար, ինչպես օրինակ Սիրիան, Ռուսաստանը, իրանն ու Չինաստանն են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը, ամերիկացին հայտարարել է Տրիպոլիում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք համոզված ենք, որ այսօր Լիբիայի ժողովուրդը ոգեշնչում է մարդկանց Թեհրանում, Դամասկոսում և նույնիսկ Պեկինում և Մոսկվայում: Նրանք ոգեշնչում են ողջ աշխարհը», - ասել է սենատորը:
Տեղեկատվության համաձայն, Մակքեյնը Լիբիա է ժամանել մի խումբ սենատորների հետ և արդեն հանդիպումներ է ունեցել Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչների հետ: