30/09/2011 13:00
Հայ-թուրքական արձանագրություններում ոչ մի առաջընթաց չկա
Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացում ոչ մի առաջընթաց չկա: Նման դիրքորոշում հնչեցրեց ասուլիսի ժամանակ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ Թուրքիան, երբ արձանագրությունները հանեց խորհրդարանից, բացատրեց տեխնիկական պատճառներով, սակայն պետք է հասկանալ, թե այն իսկապե՞ս տեխնիկական երանգ ուներ, թե քաղաքական էր:
«Արձանագրությունների մասով Հայասատանը քայլ չունի անելու, քայլ պետք է անի Թուրքիան, ինչը չպետք է լինի ձևական, միջազգային հանրության աչքերին թոզ փչելու համար, այլ պետք է լինի իրական, որպեսզի արդյունք, առաջընթաց գրանցվի»,- ասաց Բեքարյանը: