30/09/2011 17:36
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի ԱԺ նախագահը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հոկտեմբերի 3-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Լիբանանի Ազգային ժողովի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հոկտեմբերի 4-ին նախատեսվում է Լիբանանի խորհրդարանի նախագահի ելույթը ԱԺ նիստում:
Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: