30/09/2011 16:22
Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի փոխտնօրենը կլինի ՀՀ-ում
Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի փոխտնօրեն Փաթրիք Ֆայնը հոկտեմբերի 2-4-ը կլինի Հայաստանում` դիտարկելու Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունքները:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, շահառու ֆերմերների, գործընկեր դոնորների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
2006թ. ԱՄՆ կառավարությանն առընթեր Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) և ՀՀ կառավարությունը ստորագրեցին համաձայնագիր, որը նպատակ ուներ գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը:
Ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերի 29-ին, ՀՄԿ այս դրամաշնորհի ներքո ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման համար կատարված ներդրումը կկազմի մոտ 177 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, մեծ կարևորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձևավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման ու Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնման արդյունքում կունենա ավելի քան 420000 գյուղաբնակ շահառուներ Հայաստանի շուրջ 350 համայնքներում:
ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակում տնտեսության վարման առաջադեմ փորձի վերաբերյալ վերապատրաստումներ են անցել ավելի քան 45000 ֆերմերներ, տեխնիկական աջակցություն է ցուցաբերվել ջուր մատակարարող հաստատություններին, իսկ ծրագրի նպատակների իրագործման նպատակով ֆերմերներին ու ագրոբիզնեսի փոքր ձեռնարկություններին տրամադրվել է 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկեր:
ՀՄԿ-ն ԱՄՆ կառավարության օտարերկրյա օժանդակություն իրականացնող նորարարական կառույց է, որն օգնում պայքար ծավալել գլոբալ աղքատության հաղթահարման ուղղությամբ: