30/09/2011 13:56
Վարշավայում Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի վարչապետ հետ
Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենի հետ:
Հայաստանի նախագահը և Ֆինլանդիայի վարչպետը քննարկել են հայ-ֆինլանդական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Յուրկի Կատայնենը նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները տպավորիչ են:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում կմասնակցի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի լիագումար նիստին:
Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:
Տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: