01/10/2011 15:36
«Ռեալի» կիսապաշտպան Դիարրան կարող է հայտնվել դատարանում
Հավրի դատարանը նախնական հետաքննություն է սկսել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լասսանա Դիարրայի հանդեպ` մեղադրելով նրան հարկերի վճարումից խուսափելու մեջ: Ինչպես հաղորդում է «Paris Normandie»-ն, կասկածի տակ է հայտնվել նաև ֆուտբոլիստի գործակալ Ջոն Ուիլյամսը, ով մասնակցել է «Պորտսմուտից» «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ բանակցություններին: Դիարրան գրանցված է Ֆրանսիայում, իսկ ֆուտբոլային կարիերան սկսել է նորմանդական «Հավր» ակումբում: