01/10/2011 11:16
Ֆիլիպիններում այս շաբաթվա մեջ երկրորդ փոթորիկն է սկսվել
Վերջին մեկ շաբաթում ուժեղ քամով ու առատ անձրևով ուղեկցվող 2-րդ թայֆունը կրկին «հարձակվել է» Ֆիլիպինների վրա` կաթվածահար անելով երկրի հյուսիսային մասը:
«ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ` զոհերի մասին հաղորդագրություն դեռ չի ստացվել:
«Փոթորիկը Ֆիլիպինների շրջաններ է եկել դեռևս նախորդ շաբաթվա թայֆունի հետևանքները չմոռացած»,- այս մասին տեղեկացնում է «Նասատը»`նշելով, որ նախորդ թայֆունի զոհ են դարձել ավելի քան 50 հոգի, հազարավոր մարդիկ էլ մնացել են առանց տանիքի: