01/10/2011 10:47
Մայքլ Ջեքսոնի բժիշկը «չի պատմել պրոպոֆոլի մասին»
Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնրադ Մարեյը չի տեղեկացրել փոփ-աստղի տուն ահազանգով ժամանած բժիշկներին, որ իր հաճախորդին տվել է ուժեղ ցավազրկող «Պրոպոֆոլ»:
Դատարանում բժիշկ Ռիչարդ Սենեֆն ասել է, որ Կոնրադ Մարեյը հիշատակել է միայն մեղմ հանգստացնող «լորազեպամը», ինչպես նաև ժամանած բժիշկներին ասել է, որ երգիչը չի ունեցել այնպիսի հիվանդություն, որը կարող էր բերել սրտի կանգի:
Սենեֆի խոսքով`Ջեկսոնին փորձել են կյանք վերադարձնել 42 րոպե շարունակ, սակայն հիվանդն այլևս չէր շնչում. նրա մոտ բացակայում էր սրտխփոցը:
Քննիչները ենթադրում են, որ Մայքլ Ջեքսոնի չկանխամտածված սպանության մեջ մեղադրվող բժիշկ Մարեյը դիտավորյալ թաքցրել է «պրոպոֆոլի» օտագործման և երգչի առողջական վիճակի մասին փաստերը: Մեղադրյալն իր մեղքը չի ընդունում: