01/10/2011 10:36
Լևոն Արոնյանը զիջեց Վասիլի Իվանչուկին
Բրազիլական Սան Պաուլոյում մեկօրյա ընդմիջումից հետո վերսկսվեցին շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի հանդիպումները: 4-րդ տուրում Լևոն Արոնյանը, ցավոք, զիջեց Վասիլի Իվանչուկին, իսկ Վիշվանաթան Անանդը սևերով առավելության հասավ Վալեխո-Պոնսի նկատմամբ: Մագնուս Կառլսեն-Հիկարու Նակամուրա պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Հաշվետու տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Վասիլի Իվանչուկը: Նա վաստակել է 10 միավոր և 5 միավորով առաջ է անցել 2-3-րդ տեղերը բաժանող Վիշվանաթան Անանդից ու Լևոն Արոնյանից: Հիկարու Նակամուրան իր ակտիվում ունի 4, Մագնուս Կառլսենն ու Վալեխո-Պոնսը` 3-ական միավոր: