01/10/2011 10:32
Պլանային դիտարկում՝ Մարտակերտի ուղղությամբ
Հոկտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի ուղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա), Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և բարձր մակարդակի պլանավորման Խմբի ներկայացուցիչ Մայքլ Օ’Քոննորը (Իռլանդիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև բարձր մակարդակի պլանավորման Խմբի ներկայացուցիչ Վլադիմիր Ռեզնիկովը (Ռուսաստանի Դաշնություն):
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: