01/10/2011 11:12
Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի Սև ծովի տարածքից ցիկլոնի անցմամբ: Այսօր շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Գրեթե ամենուրեք սպասվում են զգալի առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
«Meteo-tv»-ն տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր` օրվա կեսին սպասվում է անձրև, ամպրոպ, տեղ-տեղ քամի` 13-18մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +10+12, ցերեկային ժամերին` +16+18, իսկ երեկոյան` +11+13: