03/10/2011 11:11
Հունաստանը չի կարողանում կատարել ԵՄ-ի և ԱՄՀ-ի պահանջները
Հունական իշխանությունները հայտարարել են, որ երկրի բյուջետային դեֆիցիտը 2011 և 2012թթ-ին կրճատվելու է երկու անգամ, սակայն դա ևս թույլ չի տա կատարել Եվրամիության և Արժույթի Միջազգային Հիմնադրամի պահանջները:
Հունաստանի բյուջեի նախատեսված դեֆիցիտը կազմում է 8.5 տոկոս, սակայն այն հասցնել մինչև 7.6-ի, ինչպես պահանջում են վարկատուները, դեռևս չի հաջողվում: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն:
Աղբյուրի հանաձայն` կիրակի օրը երկրի Կառավարությունը հաստատել է 2012թ-ի բյուջեի նախագիծը: Վարկատուների պահանջների կատարման անհնարինությունը Հունաստանը բացատրել է անկման ուժեղացմամբ:
Այժմ Աթենքում է գտնվում ԱՄՀ-ի, ԵՄ-ի և Եվրոպայի Կենտրոնական բանկի պատվիրակությունները: Նրանք պետք է որոշեն` կստանա՞ Հունաստանը միջազգային հանրության հերթական ֆինանսական օգնությունը, թե ոչ: