03/10/2011 09:54
Հրաչիկ Ջավախյանն էլ դուրս մնաց պայքարից
Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 49 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դանիելյանն այսօր կմրցակցի ճապոնացի Նաոա Ինոուեի հետ: Վերջինս, ի դեպ, մեկնարկային մարտում հաղթել է Ինդոնեզիայի ներկայացուցիչ Դենիսիուս Հիտարիհուին` 16:7 հաշվով: Նույն քաշային կարգում ընդգրկված ռուսաստանցի Դավիթ Հայրապետյանի մրցակիցը հոկտեմբերի 3-ին կլինի ամերիկացի Էրոս Կորրեան:
Մինչև 64 կգ քաշային կարգում երկրորդ փուլում Հրաչիկ Ջավախյանը, ցավոք, 11:17 հաշվով զիջեց չեխ Զդենեկ Շլադեկին և դուրս մնաց պայքարից:
Ուրախացնում է 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, ով առաջին փուլում պարտության է մատնել մոլդովացի Վիկտոր Կոտիուջանսչիին: Նա հոկտեմբերի 3-ին կհանդիպի լեհ Թոմաշ Յաբլոնսկու հետ: