03/10/2011 10:25
«Ռոման» պատրաստվում է Դե Ռոսսիին նոր պայմանագիր առաջարկել
Իտալական «Ռոմայի» գլխավոր տնօրեն Կլաուդիո Ֆենուչչին կարծում է, որ հռոմեացիները հնարավորություն ունեն համոզել կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսիին` չտեղափոխվելու անգլիական «Մանչեսթեր Սիթի»:
«Մենք հիմա նոր պայմանագիր ենք կազմում` Դե Ռոսսիին ներկայացնելու համար,- Ֆենուչչիի խոսքերը մեջբերել է «Gazetta dello Sport»-ը:- «Ռոման» այդ հարցում արդեն նկատելի առաջընթացի է հասել»:
Հիշեցնենք, որ Դե Ռոսսիի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2012 թ.:
Ինքը` ֆուտբոլիստը, տարեկան 6,5 մլն եվրո աշխատավարձ է պահանջում: «Մանչեսթեր Սիթին», իհարկե, կարող է 28-ամյա խաղացողի համար նման պայմաններ ապահովել, ուստի պլանավորում է ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում գնել Դե Ռոսսիի տրանսֆերը: