03/10/2011 13:26
Վահե Մինասյանն առաջինն էր անհատական կատայում
Լեհաստանի Լյուբլին քաղաքում անցկացվել է ավանդական կարատեի միջազգային պատանեկան մրցաշար: 10 երկրների 300 մարզիկների շարքում ընդգրկված էին նաև Հայաստանը ներկայացող «Կենտրոն» ակումբի 12 սաները:
Անհատական կատայում առաջինն էր Վահե Մինասյանը: Նա և Նարեկ Կարապետյանը երկրորդ տեղը գրավեցին էն-բու մարտաոճում, իսկ Սերգեյ Ամիրյանն ու Անգելինա Գևորգյանը երրորդն էին համապատասխանաբար անհատական կատայում և ֆուկու-գո մարտաոճում:
Ավելացնենք, որ լավ մրցավարության համար ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը պարգևատրվել է հուշամեդալով: